Մատչելիության հղումներ

ԱԱԾ. Կապան-Գորիս միջպետական ավտոճանապարհը բացվել է


Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։

«Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Շուռնուխից դեպի Կապան հատվածն ադրբեջանցիները չորեքշաբթի գիշերվանից էին փակ պահում, դրա հետևանքով հայկական մեքենաները շրջափակման մեջ էին հայտնվել, սակայն ավելի ուշ ռուսների միջնորդությամբ դրանք դուրս էին բերվել։ Երեկ առավոտից էլ ադրբեջանցիները փակել էին Գորիսից դեպի Քարահունջ ու Որոտան հատվածը։

Գերատեսչությունները հաղորդում էին, որ ճանապարհը վերաբացելու համար սահմանապահ զորքերն ու ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները բանակցություններ էին վարում ադրբեջանական կողմի հետ:

44-օրյա պատերազմի պատճառով Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի որոշ հատվածներ, ըստ Պաշտպանության նախարարության, վիճարկելի են, հենց դա էր պատճառը, որ տարածքում անցած տարեվերջից ռուս սահմանապահներ տեղակայվեցին։

XS
SM
MD
LG