Մատչելիության հղումներ

Արմեն Չարչյանը կրկին կկալանավորվի․ դատարանը բավարարեց դատախազության բողոքը


Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց դատախազության բողոքը և Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում կայացրեց։

Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ մոտ մեկ ամիս առաջ 15 միլիոն դրամ գրավով կալանքից ազատ արձակված ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը պետք է կրկին կալանավորվի։ Իր աշխատակիցներին ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար մեղադրվող Չարչյանին կալանքից ազատելու որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում։

Մինչև պատգամավորի մանդատ ստանալը մոտ մեկ ամիս կալանքի տակ անցկացրած 61-ամյա բժշկին առաջին ատյանի դատարանն ազատ էր արձակել գրավի, ինչպես նաև չհեռանալու մասին ստորագրության դիմաց։

Մանրամասներն՝ ավելի ուշ

XS
SM
MD
LG