Մատչելիության հղումներ

ՊՆ. Սոթքի հատվածում հակառակորդի կրակոցից վիրավորում է ստացել հայ զինծառայող


Ադրբեջանի զինված ուժերն այսօր ժամը 2։45-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել Հայաստանի զինված ուժերի մեկ զինծառայող, փոխանցում է Պաշտպանության նախարարությունը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Հայկական կողմը պնդում է, թե ադրբեջանական կողմը ևս ունի մեկ զոհ և մեկ վիրավոր: Բաքուն այս լուրերը չի հաստատում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը առավոտից մի քանի հաղորդում է տվել Նախիջևանի և Քելբաջարի շրջաններում սկսված փոխհրաձգության մասին՝ հրադադարն առաջինը խախտելու մեղքը դնելով հայկական կողմի վրա։

XS
SM
MD
LG