9/18 ընտրատեղամասում քվեարկեց Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Տեր- Պետրոսյանը։
Նա լրագրողների հարցերին չպատասխանեց՝ նշելով՝ լռության օր է։
Նշենք, որ քվեարկությանն արդեն մասնակցել են Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։
Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց «հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի», Սերժ Սարգսյանը՝ «հանուն հասարակության հաշտեցման»։