Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը քվեարկեց «հանուն հասարակության հաշտեցման»


Armenia - Former President Serzh Sarkisian talks to journalists after casting his ballot in the early parliamentary election, Yerevan,20Jun,2021
Armenia - Former President Serzh Sarkisian talks to journalists after casting his ballot in the early parliamentary election, Yerevan,20Jun,2021

«Ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի հանրապետությունների, հանուն հզոր Հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռնմխելիության և հանուն մեր հասարակության հաշտեցման», - հայտարարեց Հայաստանի երրորդ նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքին մաս կազմող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեարկելուց հետո:

Նախկին նախագահի խոսքով՝ «ողջ իրավապահ համակարգը, հատկապես քարոզարշավի վերջին օրերին, ակնհայտ հրահանգավորումով լծված են մեր դեմ բիրտ ուժ կիրառելուն՝ անհասկանալի հրավերներ իրավապահ մարմինների բաժիններ, անօրինական խուզարկություններ՝ առանց դատարանի որոշման, անօրինական ձերբակալություններ, որոնք, իմիջիայլոց, դատական ակտերով հաստատվել են, և այսպես շարունակ»:

«Մենք առավոտվանից ուշադիր հետևում ենք իրադարձություններին և, կարծում եմ, օրվա երկրորդ կեսին միջանկյալ հայտարարություն կանենք, և մեր հիմնական հայտարարությունը մենք կանենք քվեարկության ավարտից անմիջապես հետո», - ասաց Սարգսյանը:

«Մեզ համար ամենագլխավորը պառակտված հասարակությունը միավորելն է», - շեշտեց Հայաստանի նախկին նախագահը:

XS
SM
MD
LG