Բելառուսական «Բելավիա» ընկերությունն իր ողղությունների ավելի քան 2/3-ը կորցրել է։ Այսօրվա դրությամբ 21 երկիր չի ընդունում բելառուսական ավիաըներկության թռիչքները, նրանց մեծ մասը փակել է նաև օդային տարածքը։
«Բելավիան» հիմա 9-ը ուղղությունով է թռիչքներ կատարում, այդ երկրների թվում է նաև Հայաստանը։
«Բելավիայի» դեմ սահմանափակումները սկսվեցին կիրառվել այն բանից հետո, երբ մայիսի 23-ին Բելառուսի իշխանությունները ստիպեցին Աթենք-Վիլնյուս չվերթն իրականացնող Ryanair ավիաընկերության օդանավին վայրէջք կատարել Մինսկում ու ձերբակալեցին օդանավում գտնվող ընդդիմադիր լրագող Ռոման Պրոտասևիչին ու նրա ընկերուհուն։