Մատչելիության հղումներ

«Կառաջարկենք մեր բարեկամներին համագործակցության նոր ու հասկանալի օրակարգ». «Հայաստան» դաշինքը ներկայացրեց ծրագիրը


«Հայաստան» դաշինքն այսօր հրապարակել է ընտրացուցակի առաջին 50 թեկնածուների անունները: Ցուցակը գլխավորում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, եզրափակում է նրա որդին` Լևոն Քոչարյանը: Բացի այդ, այսօր դաշինքը լրագրողների համար փակ միջոցառմանը ներկայացնում էիր նախընտրական ծրագիրը:

Խոսելով երկրի առջև անվտանգության մարտահրավերների մասին` Քոչարյանը լիակատար ձախողում անվանեց ներկա վիճակը. «Մենք կվերականգնենք վստահությունը երկրի հանդեպ որպես կանխատեսելի և հասկանալի գործընկերոջ: Երկկողմանի մակարդակով կառաջարկենք մեր բարեկամներին համագործակցության նոր ու հասկանալի օրակարգ: Պարտությունը պատերազմում չպետք է սահմանափակի ձեզ պարտվածի բարդույթով: Հավատացնում եմ ձեզ` մոտակա տարիների համար սա լինելու է ամենադժվար հաղթահարվող խնդիրներից մեկը, պարտությունը ծանր հարված է, և մենք պետք է օգնենք մեր ժողովրդին, մեր երկրին` հաղթահարելու այն բարդույթը, որն առաջանում է այսպիսի պարտություններից հետո:

Արագ վերականգնման ներուժ ունենք և կանենք ամեն ինչ, որպեսզի դա հետաքրքիր և կենսական կարևոր հարց դառնա նաև մեր դաշնակիցների ու առաջին հերթին Ռուսաստանի համար», - հայտարարեց նա:

Ըստ ՀՀ երկրորդ նախագահի` չափացանզ կարևոր է ձևավորել նոր օրակարգ. «Մենք չենք կարող նոր գաղափարներ առաջ չբերել, մենք չենք կարող չմտածել, թե անցած պաշարի վրա կարող է ամեն ինչ շարունակվել նույն ոճի, նույն ծավալի ու նույն շրջանակների միջև»:

XS
SM
MD
LG