Մատչելիության հղումներ

Չեմ բացառում, որ մենք կարող ենք ուղղակի վերցնել իշխանությունը. Լևոն Զուրաբյան


«Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք նման բան չի ասել, և պետք է ցավով հաստատեմ մի դիագնոզ, որ Նիկոլ Փաշինյանը պաթոլոգիկ ստախոս է դարձել կամ եղել է, և այն, ինչ որ նա ասում է, սուտ է», - այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ընտրական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ էր Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին և այդ պատճառով է այսօր իրեն մեղադրում պարտության, «Արցախը Հայաստան է և վերջ» նախադասության համար։ Նման կերպ Փաշինյանն անդրադարձել էր առաջին նախագահի երեկվա հարցազրույցին:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

Զուրաբյանը հակադարձում է Փաշինյանին

«Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք նման բան չի ասել, և պետք է ցավով հաստատեմ մի դիագնոզ, որ Նիկոլ Փաշինյանը պաթոլոգիկ ստախոս է դարձել կամ եղել է, և այն, ինչ որ նա ասում է, սուտ է», - այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ընտրական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ էր Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին և այդ պատճառով է այսօր իրեն մեղադրում պարտության, «Արցախը Հայաստան է և վերջ» նախադասության համար։ Նման կերպ Փաշինյանն անդրադարձել էր առաջին նախագահի երեկվա հարցազրույցին:

«Մենք իրականում ճիշտ ենք ասում, որ նա Ռոբերտ Քոչարյանի հոգեզավակն է, որովհետև նույն ստախոսությանը դիմել է Ռոբերտ Քոչարյանը, նա էլ է ասել և հիմնավորել իր ամբողջ քաղաքական կարիերան, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ուզում էր Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին», - ասուլիսի ժամանակ ասաց Լևոն Զուրաբյանը:

Առաջին և երկրորդ նախագահների շփումների մասին

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի և Տեր-Պետրոսյանի շփումներին, որի մասին երեկ խոսել էր առաջին նախագահը, այսօր էլ Փաշինյանն էր արձագանքել, ապա ՀԱԿ փոխնախագահը նշեց, որ 2008 թվականից առաջ, հետո չեն եղել շփումներ, եղել են միջնորդավորված բանակցություններ Մարտի 1-ի դեպքերից առաջ, և դրանից հետո առաջին կոնտակտը եղել է 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ, ըստ Զուրաբյանի, պետք էր Նիկոլ Փաշինյանին բացատրել, որ անհրաժեշտ է կանգնեցնել պատերազմը, որ լիազորի իրեն ներկայացնել Մոսկվայում առաջին և երկրորդ նախագահներին: Այլ հաղորդակցություններ եղել են Տեր-Պետրոսյանի միասնաբար ընտրություններին մասնակցելու, ապա և կորոնավիրուսով վարակվելու ժամանակահատվածներում:

Արցախյան հարցի մասին

Օգտատերերի հարցերին ի պատասխան, թե ինչպես պետք է լուծել արցախյան հարցը, Զուրաբյանն ընդգծեց, թե ինչպես երեկ իրենց կուսակցության առաջնորդն է նշել հարցազրույցի ժամանակ, դրան պատասխանելու համար պետք է մանրամասն տիրապետել մի շարք հարցերի, որոնց հիմնականում պետական պաշտոնյաներն են այս պահին տիրապետում. «Մենք պետք է ինչ-որ էտապներ անցնենք հակամարտության կարգավորման ընթացքը, մի էտապը պետք է լինի ռազմական կոնֆլիկտի դադարեցման մասին պայմանագիր ստորագրելու հետ կապված, որը ազդակ կտա ամբողջ աշխարհին, որ այլևս պատերազմ անհնար է, երկրորդ էտապը, որ արդեն կարող է սերունդներ տևել, բոլոր խնդիրների, այդ թվում` ԼՂ կարգավիճակի լուծման հարցն է»:

Փաշինյանի հայտարարություններին լուրջ չի վերաբերվում

Լևոն Զուրաբյանը գտնում է, որ վարչապետի պաշտոնակատարն ադեկվատ մարդ ու ղեկավար չէ, ադեկվատ կառավարում չի իրականացնում, և անլուրջ է համարում նրա հայտարարությունները, այդ թվում` երեկվա հայտարարությունը` հայ-ադրբեջանական սահմանազատումն իրականացնել միջազգային դիտորդների մասնակցությամբ: «Նա քաղաքականություն չի հասկանում, չի հասկանում արտաքին քաղաքականություն, տկլոր է, դատարկ է այդ իմաստով», - ասաց Փաշինյանի նախկին թիմակիցը` հավելելով, որ միայն նրան չեն մեղավոր ստեղծված իրավիճակի համար:

ՀԱԿ փոխնախագահը նշեց` ՀՀ երկրորդ, երրորդ նախագահները և ներկայիս ղեկավարը գնացին ԼՂ հատուկ ստատուս կորզելու ճանապարհով, որը աշխարհը, ըստ նրա, չէր տալու. «Դա նշանակում էր պատերազմի ժամանակ, պատերազմի գնացին, բայց չպատրաստվեցին պատերազմի: Բունկերներ չսարքեցին, բետոնային ծածկեր չսարքեցին, Բայրաքթարներից չպաշտպանվեցին: Փաշինյանն ավելի սրեց իրավիճակը»:

«Մենք վերադառնում ենք քաղաքականություն և հավակնում ենք այս ընտրություններում իշխանության միայն մեկ պատճառով, որ պետք է Հայաստանին վերադարձնել քաղաքական իրատեսական միտքը»:

Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG