Պաշտոնական Բաքուն հաղորդում է, թե ադրբեջանական բանակը երկու տասնյակ նոր զորամասեր է ստեղծել վերջին պատերազմից հետո իր վերահսկողության տակ անցած տարածքներում։
Ըստ հաղորդագրության՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր տեսչություն է իրականացրել մոդուլային և կոնտեյներային տիպի այդ զորամասերում։
Թե կոնկրետ որ տարածքներում են դրանք տեղակայված, հաղորդագրությունը չի հստակեցնում։