Մատչելիության հղումներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է ՀՕՊ ստորաբաժանում


Ադրբեջանական զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանման զորավարժություն, արխիվ
Ադրբեջանական զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանման զորավարժություն, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներից մեկում տեղակայված ԶՈՒ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանում։

Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Հասանովը հանձնարարականներ է տվել մարտական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա պահելու, օդային տարածքի առավել մեծ պաշտպանություն ապահովելու, մարտական հերթապահությունն արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ։

Հասանովի այցը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին սրված իրավիճակի և ադրբեջանական զինուժի առաջիկա զորավարժությունների ֆոնին։

Օրեր առաջ հայտարարվել էր, որ ադրբեջանական զինված ուժերը մայիսի 16-ից քառօրյա վարժանքներ են անցկացնելու՝ ներգրավելով 15 հազար զինվորականների, շուրջ 300 միավոր զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի 400 հրթիռահրետանային կայանք, 50 միավոր ռազմական ավիացիա՝ այդ թվում անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանական բանակը, սակայն, չի հստակեցրել՝ որտեղ են դրանք անցկացվելու։

XS
SM
MD
LG