Մատչելիության հղումներ

Հայաստան է վերադարձել ևս երեք ռազմագերի


Արխիվ
Արխիվ

3 հայ գերիներ Բաքվից րոպեներ առաջ վերադարձվել են Երևան, տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեցին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը», - փոխանցում են Ավինյանի գրասենյակից։

Գերիների վերադարձի մասին այսօր ավելի վաղ հայտարարել էին ադրբեջանական լրատվամիջոցները, նշվում էր, որ նրանք գերեվարվել են պատերազմի ավարտից հետո։

Այսպիսով, Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվը հասավ 72-ի, նաև Բեյրութ է վերադարձել մի լիբանանահայ կին։

Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում դեռ շուրջ 200 հայ ռազմագերի ու քաղաքացիական անձ է պահվում անազատության մեջ։

XS
SM
MD
LG