Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Ըստ հաղորդագրության, Հայաստանի խորհրդարանի խոսնակը անձամբ շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ Մարալ Նաջարյանի գերությունից ազատման գործում կարևոր աջակցություն ցուցաբերելու համար:
Հիշեցնենք՝ ադրբեջանական ուժերի կողմից նոյեմբերի 10-ից գերեվարված Մարալ Նաջարյանը չորս ամիս գերությունից հետո մարտի 11-ին ազատ է արձակվել ու վերադարձել է տուն` Բեյրութ:
ԱԺ նախագահը նույն օրը հայտարարեց, որ Մարալի ազատման գործում ցուցաբերած աջակցության համար պատրաստվում է ԱԺ խորհրդին առաջարկել Մատվիենկոյին շնորհել ԱԺ պատվո մեդալ: