Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի միջնորդական առաքելությունը դեռ չի ավարտվել, նա շարունակում է պաշտոնական հանդիպումները։ Այս մասին «Ազատության»-ը հայտնեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ չնշելով, սակայն, թե, մասնավորապես որ պաշտոնյաների հետ է հանդիպում Արայիկ Հարությունյանը։
«Հրապարակման ենթակա վերջնական ինչ-որ արդյուքնի հասնելու դեպքում կամ ինչ-որ դրական տեղաշարժի դեպքում, մենք անպատճառ լրատվամիջոցներին և հանրության տեղյակ պահելու ենք»,- նշեց Ավանեսյանը։
Արցախի նախագահը երեկ էր հայտնել իր միջնորդական առաքելության մասին։ Ավելի ուշ էլ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ։
Լուսինե Ավանեսյանը չհայտնեց, թե վարչապետի հետ հանդիպմանը այլ ի՞նչ պաշտոնյաներ են ներկա եղել։ Տեղեկացրեց, որ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ու մեկ այլ պաշտոնյա, որի անունը, սակայն, Ավանեսյանը չի հրապարակում։
Ըստ Արցախի նախագահի մամուլի քարտուղարի՝ Արայիկ Հարությունյանը Փաշինյանի ու Օնիկ Գասպարյանի քննարկել է առկա իրավիճակի հաղթահարման հետ կապված հարցեր։