Մատչելիության հղումներ

ԱԺ երկու ընդդիմադիր ուժերը շտապ արտահերթ նիստ են նախաձեռնում


«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ԱԺ նիստի ժամանակ, արխիվ
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ԱԺ նիստի ժամանակ, արխիվ

Ազգային ժողովի երկու ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան»-ն ու «Լուսավոր Հայաստան»-ը ստորագրահավաք են սկսել՝ արտահերթ նիստ հրավիրելու համար: Այս մասին հրավիրված ճեպազրույցի ընթացքում հայտարարեցին ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ասաց՝ շատ կարևոր է, որպեսզի խորհրդարանում քննարկում ծավալվի՝ լարված իրավիճակում քաղաքական գործընթացները բնականոն հուն վերադարձնելու համար։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ կոչ արեց իշխանություններին զերծ մնալ այն քայլերից, որոնք բախումների կբերեն։

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը այսօր հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով վարչապետի և Կառավարության հրաժարականը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։

XS
SM
MD
LG