Մատչելիության հղումներ

«Հայաստանում մենք թշնամիներ չունենք». Փաշինյանը քայլում է Երևանում


Հայաստանում մենք թշնամիներ չունենք, նույնիսկ այն մարդիկ, որ մեզ մեղադրում են ամենամահացու բաների մեջ, մենք թշնամի Հայաստանում չունենք, Հանրապետության հրապարակում հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ պետք է խոսակցություն ունենալ, ինչը չի նշանակում հակամարտության մեջ մտնել», - ասում է նա` հավելելով, որ ինքը ամենևին բախումների մտադրություն չունի:

Փաշինյանը քաղաքացիների ուղեկցությամբ քայլում է Երևանի կենտրոնում:

Նա հիշեցրեց նաև, որ ելույթ է ունենալու 2 ժամ անց` 16:00-ին, բացատրելու է խնդրի էությունը:

Նշենք, որ այսօր Հայաստանի Զինված ուժերը հայտարարություն տարածեց՝ պահանջելով վարչապետի և Կառավարության հրաժարականը։ Փաշինյանն էլ Գլխավոր շտաբի հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ։

XS
SM
MD
LG