Մատչելիության հղումներ

Երևանում մեկնարկել է վարչապետի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթը»


Երևանում կրկեսի մոտից մեկնարկում է վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթը»: Քաղաքացիներն ինչպես նախորդ օրերին, այնպես էլ այսօր պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից:

Նշենք, որ «Հայրենիքի փրկության շարժումն» ավելի վաղ հայտարարել էր, որ այս շաբաթ ամեն օր ենթ են իրականացնելու, այն կոչվում է «Արժանապատվության երթ», իսկ շաբաթավերջին` հանրահավաք:

Ընդդիմադիրները հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանություն չունի: ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ինչպես ավելի վաղ մի քանի անգամ ասել էր, երեկ էլ կրկնեց, որ շարունակելու են իրենց անհնազանդության ակցիաներն այնքան ժամանակ, մինչև վարչապետը հրաժարական ներկայացնի:

«Հայրենիքի փրկության շարժումն» անցումային շրջանի թեկնածու է ներկայացրել` Վազգեն Մանուկյանը:

XS
SM
MD
LG