Մատչելիության հղումներ

Երևանում ընթանում է «Արժանապատվության երթ»` Փաշինյանի հրաժարականի պահանջով


Երևանում` Սասունցի Դավիթ արձանի մոտից քիչ առաջ մեկնարկեց վարչապետի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթը»: Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Նիկո՛լ, հեռացիր, Նիկո՛լ հեռացիր, առանց Նիկոլ Հայաստան»:

Նշենք, որ «Հայրենիքի փրկության շարժումն» ավելի վաղ հայտարարել էր, որ այս շաբաթ ամեն օր ենթ են իրականացնելու, այն կոչվում է «Արժանապատվության երթ», իսկ շաբաթավերջին` հանրահավաք:

Ընդդիմադիրները հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանություն չունի: ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ շարունակելու են իրենց անհնազանդության ակցիաներն այնքան ժամանակ, մինչև վարչապետը հրաժարական ներկայացնի:

Իսկ Փաշինյանը երեկ, հիշեցնենք, ևս մեկ անհամ հայտարարեց, թե չի պատրաստվում հրաժարական տալ կամ հրաժարական կտա այն դեպքում, երբ ժողովրդի կամարտահայտման հավաստի դրսևորում տեսնի, քանի դեռ դա չկա, նա շարունակելու է իր պարտականությունները:

XS
SM
MD
LG