Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի ՆԳՆ-ը ներկայացրել է «Գորշ գայլերի» կասեցման պաշտոնական հիմնավորումը


Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալ Դարմանեն, արխիվ
Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալ Դարմանեն, արխիվ

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը այսօր հրապարակել է երկրի տարածքում թուրք ազգայնականներին միավորող «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեության կասեցման պաշտոնական հիմնավորումը։

«Գորշ գայլերի» գործունեությունը Ֆրանսիայի տարածքում արգելելու մասին որոշումը երկրի կառավարությունը ընդունեց նախօրեին կայացած նիստի ժամանակ։

Ներքին գործերի նախարարության ներկայացրած հիմնավորման մեջ «Գորշ գայլեր»-ը որակված է որպես «Ֆրանսիայի տարածքում փաստացի գործող, սակայն չգրանցված կազմակերպություն»։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության պնդմամբ՝ կազմակերպության անդամները մի շարք լուրջ իրավախախտումների մեջ են կասկածվում, որոնց թվում են նաև բռնարարքները Ֆրանսիայի տարածքում բնակվող հայերի և քրդերի դեմ։

XS
SM
MD
LG