Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնապես արգելեց «Գորշ գայլերի» գործունեությունը երկրի տարածքում


Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալ Դարմանենը, Փարիզ, արխիվ
Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալ Դարմանենը, Փարիզ, արխիվ

Ֆրանսիայի կառավարությունն այսօր կայացած նիստի ընթացքում պաշտոնապես որոշել է երկրի տարածքում արգելել թուրք ազգայնականներին միավորող «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը։ «Այս կազմակերպությունը խտրականություն և ատելություն է տարածում, իսկ դրա անդամները ներգրավված են բռնի գործողություններում», - կառավարության նիստի ավարտին Twitter-ում գրել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։

Կազմակերպությունը ֆրանսիացի իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց նախորդ շաբաթավերջին Լիոնում տեղի ունեցած մի շարք հակահայկական բնույթի միջադեպերից հետո։ Դրանցից մեկի ընթացքում հարձակման էին ենթարկվել Լիոնում ապրող հայերը, ինչի հետևանքով չորս մարդ վիրավորվել էր։ Նախորդ հանգստյան օրերին թուրք ազգայնականները պղծել էին Լիոնում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրը։

XS
SM
MD
LG