Մատչելիության հղումներ

Լրանում է Լուկաշենկոյի հրաժարականի համար ընդդիմության տված վերջնաժամկետը․ Մինսկում ուժայինները կենտրոնացվում են


Մինսկ, 25-ը հոկտեմբերի, 2020թ.
Մինսկ, 25-ը հոկտեմբերի, 2020թ.

Բելառուսի ընդդիմությունը նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մինչև հոկտեմբերի 25-ը հրաժարական տալու «ժողովրդական վերջնաժամկետ» էր տվել։

Այսօր ակնկալվում է մեծ հանրահավաք։ Բելառուսի իշխանությունները առավոտից ավտոբուսներով ոստիկանական ուժեր են տեղափոխում քաղաքի կենտրոն։ Մետրոպոլիտենի 12 կայարաններ փակվել են։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հանրահավաքը թույլատրված չէ։

Ավելի քան քառորդ դար Բելառուսում իշխող Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ բողոքի հզոր ցույցեր սկսվեցին օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որի պաշտոնական արդյունքներով նա կրկին հաղթել է։ Բելառուսի ընդդիմությունը, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները ընտրությունների արդյունքները չեն ճանաչում։

XS
SM
MD
LG