Մատչելիության հղումներ

Բելառուսի իրավապահները Սվետլանա Տիխանովսկայայի հանդեպ միջազգային հետախուզում են հայտարարել


Բելառուսի քննչական կոմիտեն միջազգային հետախուզում է հայտարարել Սվետլանա Տիխանովսկայայի հանդեպ, պատճառաբանելով, որ նրա կոչերը վտանգում են ազգային անվտանգությունը։

Հոկտեմբերի սկզբին նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը։

Օգոստոսի 9-ին Բելառուսի նախագահական ընտրություններում Սվետլանա Տիխանովսկայան Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակիցն էր։ Ընտրություններից հետո, անվտանգության նկատառումներից ելնելով, նա հեռացել է Լիտվա։ Պաշտոնական տվյալներով` կրկին նախագահ է ընտրվել Բելառուսը ավելի քան քառորդ դար ղեկավարած Լուկաշենկոն, բայց այս անգամ նրա իշխանության դեմ բողոքի բազմամարդ ցույցերը մինչև հիմա չեն դադարում։

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները չեն ճանաչում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG