Մատչելիության հղումներ

Ժոզեպ Բորել. Լեհաստանի և Լիտվայի դիվանագետներին արտաքսելու Մինսկի որոշումը վնաս կհասցնի Բելառուս-ԵՄ երկխոսությանը


Լեհաստանի և Լիտվայի դիվանագետներին արտաքսելու Մինսկի որոշումը վնաս կհասցնի Բելառուսի և Եվրոպական միության երկխոսությանը: Այդ մասին այսօր հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Եվրոպական միությունը հոկտեմբերի 1-ին Բելառուսի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին, դադարեցնել ընդդիմության հետապնդումները, հարգել մարդկանց քաղաքացիական իրավունքները և համազգային երկխոսություն սկսել:

Հոկտեմբերի 1-ին Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի 40 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, սակայն նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այդ ցանկում չկա: Ընդդիմությունը պահանջում է նախագահի հրաժարականը և նոր ընտրությունների անցկացում: Այսօր մայրաքաղաք Մինսկում շարունակվում են բողոքի ակցիaները, ոստիկանները ջրցան մեքենաներով փորձում են ցրել ցույցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG