Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանի տեղեկացմամբ` մարտերը շարունակվում են, կիրառվում է հիմնականում հրետանի


Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները շարունակվել են բոլոր ուղղություններով, այդ թվում` այսօր թեժ է եղել կենտրոնական ուղղությունը, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ նրա` կենտրոնական ուղղությամբ որոշ դիվերսիոն խմբեր փորձել են ներթափանցել հայկական կողմի դիրքեր, սակայն հրետանային կրակից հետո դիմել են փախուստի, իսկ հարավային ուղղությամբ մարտերի օջախը թեքվել է դեպի Արաքսի հուն. - «Որևէ միլիմետր առաջ չի եկել որևէ խմբավորում»:

Այս պահին էլ, Հովհաննիսյանի ներկայացմամբ, մարտերը շարունակվում են, կիրառվում է հիմնականում հրետանի, քիչ քանակությամբ զրահատեխնիկա, մեծ քանակությամբ դիվերսիոն խմբեր և օդուժ:

XS
SM
MD
LG