Մատչելիության հղումներ

Մարտակերտի բժշկի խոսքով` հոսպիտալը հատուկ է թիրախավորվել


Մարտակերտի զինվորական հոսպիտալը հրթիռակոծության է ենթարկվել երեկ` 4:30-ին: Այդ պահին հիվանդանոցում վիրահատություններ են եղել ընթացքի մեջ, նաև վիրավոր զինծառայողներ են եղել: Սա աննախադեպ է, քանի որ համարվում է մարդասիրական միջազգային իրավունքի կոպտագույն խախտում:

«Երեկ էստեղ ենք եղել, ոնց որ միշտ, վիրահատություն կար, այդ պահին 3 վիրահատություն էր գնում, մեր բժիշկները վիրահատություն էին անում, այդ պահին էլի սկոռիներով վիրավորներին էին բերում անընդհատ: Մեկ էլ սկսեիցն խփել, օդային տագնապ տվեցին, 3 սամալյոտ էր, սկսեցին ռակետներով խփել, հետո բոմբեր տափեցին, դրանից հետո էլ կանտրոլնի շարիկովի բոմբեր թափեցին, որպեսզի էտ դուրս եկող օգնողներին էլ վերացնեն», - պատմում է բժիշկ Գևորգ Թադևոսյանը:

«Հերթապահ էինք, որ ռմբակոծեցին, մենք էլ վիրավորվեցինք` 4 հոգի, ախպերս էլ, շատ-շատ մարդիկ էլ կային, որ վիրավորվեցին: Ես լավ վիճակում եմ», - ասում է ներկաներից մեկը: Նրա եղբորը, սակայն, վիրահատել են արդեն ուրիշ վայրում:

Բժիշկ Թադևոսյանի խոսքով` հոսպիտալը հատուկ թիրախավորվել է. - «Ու առաջին անգամ չի եղել դա: Փորձել են տարբեր անգամներ, վերևի շենքին է խփել, էն վերևը շենք կա, որ կարելի է ասել, պաշտպանում է: Կողքերն է անընդհատ գցել, բեկորներ հայաթում շատ կան, հենց այդ կողքի խփածների բեկորներն են: Բարեբախտաբար, մեր հոսպիտալի պետը, մեր բուժանձնակազմը, բոլորը դուխով ուժեղ մարդիկ են, ու շարունակելու ենք մենք մեր գործողությունները, ուղղակի արդեն այս պահին հաշվի առնելով այս վիճակը` դժվար է այդ ամեն ինչը, դրա համար ուրիշ տեղ կձևավորենք ու կշարունակենք նույն ձև աշխատել»:

XS
SM
MD
LG