Մատչելիության հղումներ

Մարտունիում հրթիռակոծության հետևանքով քաղաքացի է զոհվել իր տանը


Մարտունի քաղաքը ևս այս գիշեր ակտիվ արկերի տակ է եղել: Այսօր առավոտյան նույնպես, բնակիչները պատմեցին, հրթիռներ են ընկել քաղաքի վրա, ինչի հետևանքով իր տանը մահացել է քաղաքի բնակիչներից Պարգև Սաղյանը: 75-ամյա տարեց մարդը պարզապես գերադասել էր իր տանը մնալ և նկուղ չէր իջել:

Նրա հարսը «Ազատությանը» փոխանցեց` առաջին օրվանից իր սկեսրայրը տունը չի լքել. - «Գիշերն ա եղել, չգիտենք` ինչ ա եղել: Տունը լրիվ ավերված է»:

Տեղացիներն ասում են. «Շատ են հրթիռակոծել, նույնիսկ զոհ ունենք: Մենք դիմանում ենք, մենակ աղոթում ենք, մոմ ենք վառել մեր տղաների համար, որ դիմանան: Իմ երկու տղաներն էլ են էնտեղ: Ամբողջ գիշեր աղոթել ենք մեր տղաների համար, մենակ դիմանան, զոհեր չունենանք, հաղթանակով դուրս գանք»:

«Կռիվը կանգնեցրեք, երեխաները մեղք են, մենք մեղք ենք, երկու տղաս էլ առաջնագծում են», - ասում է ապասատարանի բնակիչներից մեկը:

Մյուսներն էլ հավելում են` հրադադար չի, ուժեղ հրթիռակոծություն է եղել, հենց տներն են եղել թիրախը. - «Հրադադարը ոչինչ չի տալու, հնարավոր չի: Եթե մի ազգ չի, թուրքը կա, սիրիացին կա, ադրբեջանցին կա, ո՞նց կարող է»:

XS
SM
MD
LG