Մատչելիության հղումներ

ԲՀԿ առաջնորդը մեկնեց ԱԱԾ՝ հարցաքննության


ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ
ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ

Այսօր Ազգային ժողովում ելույթից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մեկնեց Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) հարցաքննության:

Ծառուկյանին ուղեկցում էր ԱԱԾ Տնտեսական անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանը:

Թե ինչ գործով է հարցաքննությունը, լրագրողներին չհայտնեցին:

Ազգային ժողովն այսօր քննարկում է ԲՀԿ առաջնորդին 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելը կազմակերպելու մեղադրանք առաջադրելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը:

Խորհրդարանի ամբիոնից իր ելույթում Գագիկ Ծառուկյանը շարունակեց պնդել, որ իրեն առնչվող քրեական գործերը շինծու են և հարուցված են քաղաքական պատվերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG