Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 142-ով՝ հասնելով 3 հազար 860-ի, գրանցվել է մահվան ևս մեկ դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 72-ով և հասել 1572-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 36 հազար 16 է:
Մահվան նոր դեպքի վերաբերյալ նախարարությունը հայտնում է՝ պացիենտը 81 տարեկան տղամարդ էր, ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Մահացածների ընդհանուր թիվը հասավ 49-ի, կորոնավիրուսով վարակված ևս 21 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 218 մարդ: