Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 146-ով, բուժվածներինը՝ 49-ով


Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, արխիվ
Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 146-ով՝ հասնելով 3 հազար 175-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Կենտրոնի պաշտոնական կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 49-ով և հասել 1267-ի:

Երեկ արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան ևս մեկ դեպք՝ հասնելով 44-ի: Մինչ օրս այլ պատճառներով մահացել է կորոնավիրուսով վարակված ևս 12 անձ:

Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 12 է»:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 30 հազար 397 է:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 1852 մարդ:

XS
SM
MD
LG