Ադրբեջանում ձերբակալվել է ևս մեկ ընդդիմադիր ակտիվիստ՝ «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Ռամիդ Նագիևը:
Քաղաքական ուժի հայտարարության համաձայն, Նագիևը ձերբակալվել է բանկում՝ վճարումներ կատարելիս: Նա դատապարտվել է 30-օրյա վարչական կալանքի: «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ առայժմ հստակ չէ, թե ինչ իրավախախտում են վերագրել ընդդիմադիր գործչին:
Վերջին շաբաթներին Ադրբեջանում կարանտինը խախտելու, ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքներով 10-30 օրով ձերբակալվել են մի խումբ ընդդիմադիր ակտիվիստներ և լրագրողներ:
Միջազգային իրավապաշտպան կառույցները պարբերաբար ահազանգում են՝ Ալիևի վարչակազմը համաճարակն օգտագործում է ընդդիմադիրներին հետապնդելու համար: