Մատչելիության հղումներ

Human Rights Watch. Բաքուն համաճարակն օգտագործում է ընդդիմադիրներին հետապնդելու համար


Ադրբեջան - Ոստիկանները Բաքվում հետևում են կարանտինի պահպանմանը, ապրիլ, 2020թ.
Ադրբեջան - Ոստիկանները Բաքվում հետևում են կարանտինի պահպանմանը, ապրիլ, 2020թ.

Ադրբեջանի իշխանությունները, չարաշահելով հակահամաճարակային սահմանափակումները, ձերբակալում են ընդդիիմադիր ակտիվիստներին, որպեսզի լռեցնեն կառավարությանը քննադատող ձայները: Այս մասին հայտարարել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը:

Վերջին շաբաթներին Ադրբեջանում կարանտինը խախտելու, ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքներով 10-30 օրով ձերբակալվել են մի խումբ ընդդիմադիր ակտիվիստներ և լրագրողներ: «Այդ ձերբակալություններն ամբողջովին համապատասխանում են Ադրբեջանում քաղաքական վրեժխնդրության վաղեմի մոդելին», - նաև հայտարարել է իրավապաշտպան կառույցը՝ Ալիևի վարչակազմին հորդորելով անհապաղ դադարեցնել քաղաքականացված սահմանափակումները և ազատ արձակել ձերբակալվածներին:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ նախօրեին ձերբակալվել է «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության ևս մեկ ներկայացուցիչ՝ Նիյամեդին Ահմեդովը, «կարանտինային ռեժիմը խախտելու» մեղադրանքով: Քաղաքական ուժը հայտարարել է, որ մարտի 24-ից ի վեր կուսակցության 10 անդամ է ձերբակալվել:

XS
SM
MD
LG