Մատչելիության հղումներ

Վրաստանը խստացրել է երկիր մտնող բեռնատար մեքենաների վարորդների նկատմամբ վերահսկողությունը


Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային անցակետերում ուժեղացվել է բեռնատար մեքենաների՝ այլ երկրների քաղաքացի հանդիսացող վարորդների նկատմամբ վերահսկողությունը, ովքեր վերջին 14 օրերի ընթացքում եղել են նոր կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկայնություն ունեցող երկրներում (Չինաստան, Հարավային Կորեա, Իտալիա, Իրան, Ավստրիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Դանիա): Այս մասին հայտնում է Հայաստանի կառավարության լրատվական բաժինը:

Վրաստան տարածքով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը, որի վարորդը Վրաստանի քաղաքացի չէ, ենթակա է անցակետից անցակետ պարտադիր ուղեկցման:

Վերջին 14 օրը ռիսկային գոտում չեղած երկրներից ժամանած վարորդները մաքսային հսկողության կետում անցնում են սանիտարա-կարանտինային հսկողության ընթացակարգեր:
Հիմնվելով համաճարակաբանի կողմից իրականացված ստուգման արդյունքների վրա՝ եթե վարորդն ունի բարձր ջերմություն և/կամ այլ կասկածելի ախտանշաններ, ապա այս դեպքում վարորդը ետ է վերադառնում, իսկ բեռներն անցնում են համապատասխան ընթացակարգերը` ախտահանում, բեռնատար մեքենայի քարշակի փոխարինում այնպիսի քարշակով, որը չի եղել ռիսկային գոտում:

Հիշեցնենք, որ Վրաստանում երեկվանից մեկ ամիս ժամկետով արտակարգ դրություն է հաստատված:

XS
SM
MD
LG