Մատչելիության հղումներ

Չինաստանում կորոնավիրուսի համաճարակը սկսել է անկում արձանագրել


Չինաստանում կորոնավիրուսի համաճարակը սկսել է անկում արձանագրել, հայտնում է այդ երկրի Առողջապահության հարցերով ազգային հանձնաժողովը:

Կառույցի տվյալներով՝ Հուբեյ նահանգում մեկ օրում առաջին անգամ արձանագրվել է տասից պակաս կորոնավիրուսի դեպք:

Վարակի բռնկման օջախը համարվող Հուբեյում հինգշաբթի օրը չեղարկվել են տեղաշարժի որոշ սահմանափակումներ, և երկու քաղաքներում ու երկու շրջաններում մի շարք ընկերությունների թույլատրվել է վերսկսել աշխատանքը:

«Ընդհանուր առմամբ, համաճարակի գագաթնակետը հաղթահարվել է: Նոր դեպքերի աճը նվազում է», - «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Չինաստանի Առողջապահության հարցերով ազգային հանձնաժողովի ներկայացուցիչ Մի Ֆենը։

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 80 հազար 793 է, երեքշաբթի օրվա դրությամբ՝ 62 հազար 793 մարդ ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցներից, ինչը բոլոր վարակվածների մոտ 80 տոկոսն է: Չորեքշաբթի օրը վարակի հետևանքով Չինաստանում մահացել է 11 մարդ, իսկ զոհերի ընդհանուր թիվը կազմել է 3 հազար 169:

XS
SM
MD
LG