Մատչելիության հղումներ

Նորվեգիան ընդհատեց ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունները՝ կորոնավիրուսի պատճառով


Կորոնավիրուսի պատճառով Նորվեգիան չեղարկում է ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունները:

Մարտի 2-ին մեկնարկած Cold Response կարգախոսի ներքո վարժանքները պետք է շարունակվեին մինչև մարտի 18-ը, այսօր նախատեսված էին դաշտային զորավարժություններ շուրջ 15 հազար զինվորականների մասնակցությամբ՝ ինչպես Նորվեգիայից, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներից:

«Կորոնավիրուսի տարածումը վերահսկողությունից դուրս է եկել, մենք նախընտրում ենք պահպանել բանակի մարտունակությունը, որպեսզի հնարավորություն ունենանք հանրությանը աջակցելու սպասվող բուռն ժամանակահատվածում», - հայտարարել է Նորվեգիայի ռազմական գերատեսչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG