Մատչելիության հղումներ

Թուրքիան պնդում է, թե 16 սիրիացի զինվոր է սպանել՝ ի պատասխան Ասադի բանակի օդային հարվածի


Սիրիա - Օդային հարվածներ Սարաքեբի ավանում, Իդլիբ նահանգ, 27-ը փետրվարի, 2020թ.
Սիրիա - Օդային հարվածներ Սարաքեբի ավանում, Իդլիբ նահանգ, 27-ը փետրվարի, 2020թ.

Անկարան հաղորդել է, որ ռուսների կողմից աջակցություն ստացող Սիրիայի կառավարական բանակի հասցրած օդային հարվածի արդյունքում Իդլիբում սպանվել է առնվազն 33 թուրք զինծառայող:

Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները Սիրիայի հարցում այդ միջադեպից հետո է՛լ ավելի են սրվել:

Սիրիայի հետ սահմանի մոտ գտնվող Հաթայի շրջանի նահանգապետ Ռահմի Դողանն ասել է, որ շրջանի հիվանդանոցներում այժմ բուժում են ստանում 32 վիրավոր թուրք զինվորներ:

«Ի պատասխան Սիրիայի բանակի հասցրած օդային հարվածի, Թուրքիան և՛ օդային, և՛ ցամաքային հարվածներ կհասցնի սիրիացիներին», - ասել է նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսնակ Ֆահրեթին Ալթունը:

Թուրքերի պնդմամբ՝ պատասխան գործողությունների արդյունքում սպանվել է 16 սիրիացի զինվոր:

Պաշտոնական Դամասկոսը դեռևս չի մեկնաբանել միջադեպը: Ռուսները հայտնել են, թե թուրք զինծառայողները «հայտնվել էին ահաբեկիչների շարքերում»:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը բանակի գործողությունները ղեկավարում է անմիջապես Սիրիայի հետ սահմանի մոտ տեղակայված շտաբից:

XS
SM
MD
LG