Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր հայտնել է, թե Թուրքիան պլանավորում է մինչև այս ամսվա վերջը Սիրիայի Իդլիբ նահանգում հետ շպրտել սիրական բանակին «ցանկացած ճանապարհով»:
Էրդողանը հույս է հայտնել, որ շուտով կլուծվի Իդլիբի օդային տարածքն օգտագործելու խնդիրը: Սիրիայի օդային տարածքը վերահսկում է ռուսական օդուժը: Վերջերս նրանց ավիահարվածներից երկու թուրք զինծառայող էր զոհվել:
«Հիմա մեր ամենամեծ խնդիրն այն է, որ չենք կարողանում օգտագործել օդային տարածքը, սակայն շատ շուտով կստանանք այդ խնդրի լուծումը», - Անկարայում այսօր հայտարարել է Ռեջեփ Էրդողանը: