Մատչելիության հղումներ

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հաստատել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագիծը


Թուրքիա - Անկարային մերձակա «Մուրթեդ» օդանավակայանում ռուսական ինքնաթիռից դուրս են բերվում C-400 համակարգերի բաղադրիչները, 27-ը օգոստոսի, 2019թ․
Թուրքիա - Անկարային մերձակա «Մուրթեդ» օդանավակայանում ռուսական ինքնաթիռից դուրս են բերվում C-400 համակարգերի բաղադրիչները, 27-ը օգոստոսի, 2019թ․

Երեկ Միացյալ Նահանգների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատեց օրինագիծը, որով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ ռուսական C-400 (S-400) հակաօդային պաշտպանության համակարգերի գնման և Սիրիայի հյուսիսում ռազմական ներխուժման համար:

Անկարայի դեմ պատժամիջոցների կիրառմանը կողմ քվեարկեցին ինչպես դեմոկրատները, այնպես էլ հանրապետականները:

ՆԱՏՕ-ում դաշնակից երկու երկրների միջև հարաբերությունները կարող են է'լ ավելի սրվել, եթե կյանքի կոչվի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի նախազգուշացումը: Նա ասել էր, որ պատժամիջոցների սահմանման դեպքում կվտանգվի Թուրքիայում ամերիկյան ռազմակայանների հետագա աշխատանքը:

C-400 զենիթահրթիռային համակարգերի մասին համաձայնագիրը Մոսկվան ու Անկարան ստորագրել են 2017-ին, սա առաջին նման մեծ գործարքն է ռուսական ռազմարդյունաբերության համար ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ։

XS
SM
MD
LG