Միացյալ Նահանգները դիտարկում են Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման հեռանկարները: Դրանք կարող են կիրառվել ռուսական արտադրության C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերմանն ի պատասխան:
Այդ մասին այսօր Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում նշել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:
«Մենք դիտարկում ենք [պատժամիջոցների] հարցը: Կոնկրետ որոշումների վերաբերյալ որևէ մեկնաբանությամբ ես չեմ ցանկանում հանդես գալ, սակայն կարող եմ ասել, որ այդ խնդիրը այժմ մեր կողմից դիտարկվում է», - նշել է Մնուչինը: