Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանը լիակատար աջակցություն է հայտնել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, որին ուղեկցում էին Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Սմիթը, ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը տեղեկացնում է, որ Արարատ Միրզոյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից 296 բանաձևի ընդունմանը:

«Կարծում եմ, որ սա չափազանց կարևոր քայլ էր գուցե ոչ միայն կամ ոչ այնքան Հայաստանի, որքան ԱՄՆ-ի և ողջ մարդկության համար, որովհետև բոլորս գիտենք, որ նման հանցագործությունների ճանաչման և դատապարտման միջոցով է միայն հնարավոր կանխել այդպիսի հանցագործությունների կրկնությունը: Հուսով եմ, որ տեսանելի ապագայում այս գործընթացն իր ամբողջական ավարտին կհասնի, և մենք կարող ենք փակել այս էջը», - ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Նա ողջունել է նաև ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության 40 տոկոսով ավելացումը և նշել, որ այն ոլորտները, որոնց համար նախանշված է այս աջակցությունը, չափազանց կարևոր են Հայաստանի համար՝ կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն, էներգետիկ բարեփոխումներ և այլն:

Լին Թրեյսին ասել է, որ շատ ուրախ է Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության ավելացման համար և առաջարկել է քննարկել դրա օգտագործման դետալները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-ԱՄՆ գործընկերության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այն ուղղությունները, որոնց շուրջ կողմերը կհամագործակցեն: Անդրադարձ է կատարվել կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական և ոստիկանական բարեփոխումներին, օրենսդրական բարեփոխումների ընթացքում համագործակցությանը, ինչպես նաև ԱՄՆ աջակցությամբ իրականացվելիք նոր ծրագրերին, մասնավորապես զբոսաշրջության, ջրային ռեսուրսների կառավարման, ՏՏ, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում:

Դեսպանը գոհունակություն է հայտնել հայկական կողմի հետ աշխատանքներից և վերահաստատել Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը ՀՀ իշխանություններին ու Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին: Արարատ Միրզոյանը կարևորել է ԱՄՆ-ի հետ փորձի փոխանակումը Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքում:ԱՄՆ դեսպանը լիակատար աջակցություն է հայտնել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, որին ուղեկցում էին Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Սմիթը, ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը տեղեկացնում է, որ Արարատ Միրզոյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից 296 բանաձևի ընդունմանը:

«Կարծում եմ, որ սա չափազանց կարևոր քայլ էր գուցե ոչ միայն կամ ոչ այնքան Հայաստանի, որքան ԱՄՆ-ի և ողջ մարդկության համար, որովհետև բոլորս գիտենք, որ նման հանցագործությունների ճանաչման և դատապարտման միջոցով է միայն հնարավոր կանխել այդպիսի հանցագործությունների կրկնությունը: Հուսով եմ, որ տեսանելի ապագայում այս գործընթացն իր ամբողջական ավարտին կհասնի, և մենք կարող ենք փակել այս էջը», - ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Նա ողջունել է նաև ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության 40 տոկոսով ավելացումը և նշել, որ այն ոլորտները, որոնց համար նախանշված է այս աջակցությունը, չափազանց կարևոր են Հայաստանի համար՝ կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն, էներգետիկ բարեփոխումներ և այլն:

Լին Թրեյսին ասել է, որ շատ ուրախ է Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության ավելացման համար և առաջարկել է քննարկել դրա օգտագործման դետալները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-ԱՄՆ գործընկերության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այն ուղղությունները, որոնց շուրջ կողմերը կհամագործակցեն: Անդրադարձ է կատարվել կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական և ոստիկանական բարեփոխումներին, օրենսդրական բարեփոխումների ընթացքում համագործակցությանը, ինչպես նաև ԱՄՆ աջակցությամբ իրականացվելիք նոր ծրագրերին, մասնավորապես զբոսաշրջության, ջրային ռեսուրսների կառավարման, ՏՏ, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում:

Դեսպանը գոհունակություն է հայտնել հայկական կողմի հետ աշխատանքներից և վերահաստատել Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը ՀՀ իշխանություններին ու Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին: Արարատ Միրզոյանը կարևորել է ԱՄՆ-ի հետ փորձի փոխանակումը Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG