Ալմաթիում կարող է կայանալ «հնգակողմ հանդիպում»
Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանն այսօր հայտարարել է, որ Ղարաբաղյան բանակցություններում միջազգային միջնորդները` Մինսկի խմբի համանախագահները այժմ փորձում են կազմակերպել Հայաստանի, Ադրբեջանի եւ Մինսկի խմբում համանախագահող երեք երկրների արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում` հուլիսի 16-17-ին նախատեսված ԵԱՀԿ-ի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում: