«Եթե այդպիսի հանդիպում կայանա, առաջին հերթին պետք է պարզել, թե արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է շարունակել բանակցությունները Սանկտ Պետերբուրգում ներկայացված Մադրիդյան փաստաթղթի վերջին տարբերակի վրա, ինչի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել ամենաբարձր մակարդակով հենց Սանկտ Պետերբուրգում», - չորեքշաբթի օրը հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը` հավելելով. - «Կարծում եմ, դա է հիմնական խնդիրը Ալմաթիի հնարավոր հանդիպման: Մնացած երեւակայություններին մեր փոխարտգործնախարարը արդեն պատասխան տվել էր»:
Անցած շաբաթավերջին, հիշեցնենք, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե Ալմաթիի հնարավոր հանդիպմանը քննարկվելիք գլխավոր հարցը լինելու է զորքերի դուրս բերումը Լաչինից եւ Քելբաջարից: Ի պատասխան Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ասել էր. - «Որեւիցե տարածքից ղարաբաղյան ուժերի դուրս բերման մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել ընդունել Ղարաբաղի կարգավիճակը` համաձայն Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության արդյունքների, եւ պատրաստակամության չի հայտնել դուրս բերելու իր զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներից»:
Պաշտոնական Բաքում մերժում է սանկտպետերբուրգյան առաջարկները` շարունակելով խոսել «դեկտեմբերյան առաջարկների» մասին:
Նալբանդյանը այս կապակցությամբ ասաց. - «Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը ինչ-որ բան է հերքում կամ մերժում: Մերժում էին նաեւ Փարիզյան սկզբունքները, որոնք դրվեցին Քի Ուեսթում թղթի վրա, մերժում էին, երբ Մադրիդյան առաջարկները արվեցին 2007 թվականի նոյեմբերին: Մերժում են ԵԱՀԿ-ի կողմից արված առաջարկը հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրս բերման առաջարկն են մերժում: Մերժում են Հայաստանի կողմից արված առաջարկը` պայմանագիր ստորագրել ուժի չկիրառման եւ ուժի սպառնալիքի չկիրառման»:
Այս հայտարարությունները Նալբանդյանը հնչեցրեց Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ համատեղ ասուլիսում:
«Դրանցից մեկը ներկայացվեց 2009-ի դեկտեմբերին, եւ Ադրբեջանը ձեւացնում էր, թե ընդունում է այն` որոշ բացառություններով։ Ի՞նչ է նշանակում որոշ բացառություններ. սա նշանակում է, որ դրանք չեն ընդունվում», - նշեց նախարարը։
Ըստ նրա, 2009-ի դեկտեմբերից հետո համանախագահների կողմից մի քանի աշխատանքային տարբերակներ են ներկայացվել. - «Սոչիում այս տարվա հունվարին նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ կողմերը որոշել են շարունակել բանակցությունները Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների մակարդակով։
Ռուսաստանի միջնորդությունը ամբողջությամբ աջակցություն էր ստանում մյուս համանախագահների` Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի կողմից, եւ մենք եկանք որոշ եզրակացությունների: Եվ այդ բանակցությունների արդյունքում հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպման ընթացքում ներկայացվեց Մադրիդյան սկզբունքների նոր տարբերակը»:
Ղարաբաղյան թեմային անդրադարձավ նաեւ Ռադոսլավ Սիկորսկին։ Լեհաստանը Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագրի նախաձեռնողներից է, որին մասնակցում են ե'ւ Հայաստանը, ե'ւ Ադրբեջանը։ Հարցին, արդյոք Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը չի հակասում Եվրամիության նպատակներին եւ մասնավորապես, «Արեւելյան գործընկերություն» ծրագրի սկզբունքներին ու տրամաբանությանը, Ռադոսլավ Սիկորսկին արձագանքեց. - «Արեւելյան գործընկերության ծրագրի մասնակից պետությունները ունեն երկկողմ խնդիրներ, բայց գաղափարն այն չէ, որ ծրագրի շրջանակներում լուծեն դրանք։ Մյուս կողմից, որքան շատ երկրներ ընդգրկված լինեն, այնքան հեշտ կլինի լուծել այդ խնդիրները»։
«Լեհաստանը պատրաստ է ամեն ինչ անել եւ շահագրգռված է հարցի խաղաղ եւ արդարացի լուծմամբ», - հայտարարեց Լեհաստանի արտգործնախարարը` հավելելով. - «Շատ ուրախ եմ, որ Հայաստանը իր ակտիվ մասնակցությունն է բերում «Արեւելյան գործընկերություն» ծրագրին։ Հայաստանը նաեւ շատ պրագմատիկ դիրք է բռնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին, եւ հուսով ենք, որ ներկայիս առկախված գործընթացը ավարտին կհասցվի», - եզրափակեց Ռադոսլավ Սիկորսկին:
Անցած շաբաթավերջին, հիշեցնենք, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե Ալմաթիի հնարավոր հանդիպմանը քննարկվելիք գլխավոր հարցը լինելու է զորքերի դուրս բերումը Լաչինից եւ Քելբաջարից: Ի պատասխան Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ասել էր. - «Որեւիցե տարածքից ղարաբաղյան ուժերի դուրս բերման մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել ընդունել Ղարաբաղի կարգավիճակը` համաձայն Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության արդյունքների, եւ պատրաստակամության չի հայտնել դուրս բերելու իր զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներից»:
Պաշտոնական Բաքում մերժում է սանկտպետերբուրգյան առաջարկները` շարունակելով խոսել «դեկտեմբերյան առաջարկների» մասին:
Նալբանդյանը այս կապակցությամբ ասաց. - «Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը ինչ-որ բան է հերքում կամ մերժում: Մերժում էին նաեւ Փարիզյան սկզբունքները, որոնք դրվեցին Քի Ուեսթում թղթի վրա, մերժում էին, երբ Մադրիդյան առաջարկները արվեցին 2007 թվականի նոյեմբերին: Մերժում են ԵԱՀԿ-ի կողմից արված առաջարկը հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրս բերման առաջարկն են մերժում: Մերժում են Հայաստանի կողմից արված առաջարկը` պայմանագիր ստորագրել ուժի չկիրառման եւ ուժի սպառնալիքի չկիրառման»:
Այս հայտարարությունները Նալբանդյանը հնչեցրեց Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ համատեղ ասուլիսում:
Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին (ձ) եւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ հանդիպմանը: Երեւան, 4-ը հուլիսի, 2010թ.
Այնուհետեւ, թարգմանական սխալներից խուսափելու համար, Էդվարդ Նալբանդյանը իր խոսքը շարունակեց անգլերեն` շեշտելով, թե «իրականությունն այն է, որ 2007-ի նոյեմբերից, երբ Մադրիդյան փաստաթուղթը ներկայացվեց կողմերին, մինչեւ այս պահը մի քանի աշխատանքային առաջարկություններ են եղել՝ հիմնված հենց այդ փաստաթղթի վրա:«Դրանցից մեկը ներկայացվեց 2009-ի դեկտեմբերին, եւ Ադրբեջանը ձեւացնում էր, թե ընդունում է այն` որոշ բացառություններով։ Ի՞նչ է նշանակում որոշ բացառություններ. սա նշանակում է, որ դրանք չեն ընդունվում», - նշեց նախարարը։