Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները մեկնաբանում են Ազատության հրապարակի իրադարձությունները
Հայաստանի Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում իրենց վերաբերմունքն արտահայտեցին Ազատության հրապարակում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին եւ, մասնավորապես, «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանի ձերբակալությանն ու նրա դեմ քրեական գործի հարուցմանը: