Իշխող քաղաքական ուժի (Հայաստանի հանրապետական կուսակցության) խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքով, Երեւան քաղաքը «պետք է զերծ պահել բախումներից»:
«[Ազատության հրապարակը] Չի կարելի թիրախ դարձնել անընդհատ քաղաքականացված միջոցառումներ կազմակերպելու համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա` պարզաբանելով. - «Նախ, այդտեղ զբոսնում է ամբողջ քաղաքը: Առավել եւս` շինարարության անվտանգության տեսակետից նպատակահարմար չէ, որ այդտեղ շատ ժողովուրդ հավաքվի»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ «իշխանության մոտ կա վախ, որ ընդդիմությունը կարող է բռնագրավել Ազատության հրապարակը» - «Կարծեք թե, իշխանությունները իրավապահ մարմինների միջոցով փորձում են դա թույլ չտալ: Եվ դա արվում է գռեհիկ, կոպիտ օրենքի խախտումներով, թեպետ անգամ քաղաքակիրթ միջոցներով դա անելու իրավունքը նրանք չունեն»:
Կոալիցիա անդամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, ով նաեւ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի ղեկավարն է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե զգում է, որ «հասարակության մեջ, հատկապես ընդդիմադիր դաշտում, նորից ցանկություն կա իրավիճակը ռադիկալացնելու»:
Ինչ վերաբերում է խնդրի իրավական գնահատակին, ապա, ըստ Սաֆարյանի` «երկրում գործում են օրենքներ, եւ այդ օրենքների շրջանակում էլ հնարավոր է հարցը կարգավորել». - «Ես կարծում եմ, որ օրինականության շրջանակներում բողոքելու շատ հստակ մեխանիզմներ են ձեւավորված մեր երկրում, որի գնահատականը պիտի տան համապատասխան` ավելի բարձր ատյանները: Եթե մարդիկ բավարարված չեն բողոքելու իրենց իրավունքից, ապա նրանք պետք է դիմեն դատարան»:
Բռնությունների, մասնավորապես «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանի ձերբակալության կապակցությամբ Սաֆարյանը ասաց, որ այդ հարցի շուրջ ինքը զրույց է ունեցել Հայաստանի ոստիկանապես Ալիկ Սարգսյանի հետ, հորդորել է վերջինիս հանդես գալ հայտարարությամբ:
Սաֆարյանի համոզմամբ, անհրաժեշտ է հստակ տարբերակում. - «Եթե նա [Անի Գեւորգյանը] զբաղվել է լրագրողական գործունեությամբ, եւ եղել են ռեպրեսիաներ` սա մի հարց է... Եթե նա եղել է քաղաքական ակտիվիստ եւ հանդես է եկել անհնազանդության գործելաոճով` սա այլ կարգավիճակ է, եւ Քրեական օրենսգրքում համապատասխան հոդվածներ կան»:
Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, մինչդեռ, ոստիկանության գործողությունները «ոչ իրավաչափ են». - «Միայն այն, որ նրանք համազգեստ չեն կրում, եւ կարող են քաղաքացիական հագուստով մոտենալ մարդկանց եւ ներկայացնել ամենատարբեր օրինական եւ անօրինական պահանջներ, սա գրեթե անվիճարկել է, եւ պետք է ոստիկանապետը պատասխանատվության ենթարկի այդ ոստիկաններին»: