«Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության անդամները իրենց ֆեյսբուքյան էջում հրապարակել են այն մի քանի տասնյակ կազմակերպությունների անունները, որտեղ գործատուները այս ամսվա աշխատավարձից պահումներ չեն արել պարտադիր կուտակայինի մասով, իսկ ավելի ստույգ աշխատողները աշխատավարձը ստացել են ամբողջությամբ:
Մի շարք տեղական ընկերություններից բացի ցուցակում ներգրավված է նաև ֆրանսիական «Օրանժ Արմենիա» հեռահաղորդակցության օպերատորը, «Վորլդ Վիժըն Հայաստանը», «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը և այլ: Ստեղծված իրավիճակում, երբ շատ ընկերություններում դեռևս հաշվապահ-գործատու-աշխատող թեժ բանավեճ է ընթանում, որոշ ընկերություններում հունվար ամսվա աշխատավարձերի ուշացումը պայմանավորված է նրանով, որ հաշվապահների մի մասն այդպես էլ չի կողմնորոշվում ինչպես վարել հաշվապահությունը, փորձեցինք հասկանալ, թե ի՞նչ մեխանիզմով է արվել հաշվապահությունը վերոնշյալ ընկերություններում:
«Օրանժ Հայաստան» ընկերության հանրային կապերի պատասխանատու Գայանե Իգիթյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ պարտադիր կուտակային պահումներ աշխատողների աշխատավարձերից, իրոք, չեն արվել, սակայն ընկերությունը գտել է հետագա իրավական խառնաշփոթից ապահովագրվելու տարբերակը:
«Պարտադիր կուտակայինի մասով վճարում չենք արել, որովհետև ընկերությունը աշխատակիցների այդ ներդրումը փոխհատուցելու է, բայց մենք այժմ սպասում ենք ՍԴ-ի որոշմանը։ Այդ գումարը հիմա պահվում է հատուկ ֆոնդում, և օրենքի հստակեցումից հետո կփոխանցվի մեր աշխատակիցներին»,- ասաց Իգիթյանը։
Կոնկրետ այս դեպքում գործատուն փաստորեն այս ծախսերը վերցնում է իր վրա: Սահմանադրական դատարանի վերջնական որոշումից էլ պարզ կդառնան հետագա քայլերը․ եթե օրենքը ճանաչվի սահմանադրական, կբարձրացվի աշխատողների աշխատավարձը:
Օրենքին ընդդիմացող գործատու, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը «Ազատության» հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ գործատուն անկախ իր քաղաքացիական դիրքորոշումից, չգիտի ինչպես վարվի, որ ոչ օրենք խախտի, ոչ էլ աշխատողներին վնասի:
«Էսքան ղալմաղալի մեջ ոչ ոք հստակ իր վրա պատասխանատվություն չի վերցնում, որ պետության տեղը հանդես գա, որ ասի՝ «ժողովուրդ, սա պետք է հաշվարկել, կամ պետք չէ հաշվարկել»,- ասաց Վարդանյանը։
Որպես գործատու՝ Վարդանյանը հաշվարկել և պահել է կուտակային գումարները ընկերության հաշվին, թեև վստահ չի, որ հենց սա է ճիշտ քայլը: Կախված Սահմանադրական դատարանի վերջնական որոշումից՝ գումարները կամ աշխատակիցներին կփոխանցեն, կամ էլ արդեն ֆոնդերին, սակայն անգամ այս դեպքում ընկերությունը փոխհատուցելու է աշխատողների վնասները։
«Հասկանալի է, որ պետության պետքը չէ, բայց մեզ պետք է, որ աշխատողը չտուժի»,- ասաց նա։
Մեզ հետ զրույցներում գործատուները նաև ասում էին, որ հաշվապահները հիմա հնարավորություն ունեն այլ հնարքների էլ դիմել, որպեսզի չտուժի աշխատողը և հետագայում ֆինանսական խնդիրներ չունենա ընկերությունը: Այդ հնարքներից մեկն էլ կանխավճարի տարբերակն է, ինչը արել է մասնավոր ընկերություններից մեկի՝ «Իքս Արտ»-ի հաշվապահ Լուսինե Վատյանը:
«Հաշվապահության տեսանկյունից դա կդիտվի որպես կանխավճար աշխատողին, այսինքն կփոխանցվի ամբողջ աշխատավարձը, իսկ այդ 5 տոկոսները, կոպիտ ասած, որպես կանխավճար է ձևակերպվելու։ Թե հետ ՍԴ-ն ինչ որոշի, ընթացքից արդեն կերևա, թե մենք հաշվապահական ձևակերպումները ինչպես կիրականացնենք»,- ասաց Վատյանը։
Կարեն Վարդանյանը, ինչպես և շատ այլ գործատուներ, ուզում են օրինապաշտ լինեն, սակայն որպեսզի այսօր հաշվապահները, գործատուները, աշխատողները չգուշակեն, թե ինչ կլինի վճարել-չվճարելու, պահել-չպահելու դեպքում, անհրաժեշտ է պետական մարմինների հստակ դիրքորոշումը:
«Դու հասկանում ես, որ քո երկրում պրոբլեմ կա, ու Ֆինանսների նախարարությունը, Պետեկամուտների կոմիտեն, վարչապետը, նախագահը... խոսում են բիզնես միջավայրի մասին, ի՞նչ բիզնես միջավայր, եթե քո հաշվապահը չգիտի՝ հաշվետվությունը ինչպես տա։ Այսինքն թքած ունեն, որովհետև հակառակ դեպքում դուրս կգային, կհայտարարեին, որ «ժողովուրդ, սենց արեք»,- ասաց Վարդանյանը։
Մինչդեռ երեկ ֆինանսների նախարարության հայտարարությանը էլ ավելի մեծ խառնաշփոթ առաջացրեց։ Նախարարությանը քաղաքացիներին առաջարկում է կատարել կուտակային վճարների հաշվարկման և վճարման պարտականությունները, ինչպես նաև շարունակել ընտրել ֆոնդ և կառավարիչ: Այսինքն նախարարությունը ոչ մի հստակ պատասխան չի տալիս, թե ինչ կլինի պահել-չպահել, վճարել-չվճարելու իրավական հետևանքները, այլ ընդամենը առաջարկում է:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենի կարծիքով՝ օրենքի ջատագովները գործարքի մեջ են կենսաթոշակային ֆոնդերի հետ, այդուհանդերձ, հուսով է, որ պայքարը շարունակելու դեպքում այն ետ կկանչվի։
«Սա կարող է աշխատել ստալինյան ռեժիմի պայմաններում։ Եթե կարողանան ստալինյան ռեժիմ ստեղծեն, որ օրինակ, չմուծողներին ուղարկեն գաղութ, սա կարող է աշխատել, հակառակ դեպքում չի աշխատի»,- ասաց Կարեն Վարդանյանը։
Հավելենք, որ այսօր Մեծամորի ատոմային էլեկտրակայանի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել իրենց աշխատավայրի մոտ: Նրանք իրենց հաշվապահությունից իմացել են, որ հունվար ամսվա աշխատավարձից պահվելու է կենսաթոշակային կուտակային ֆոնդի գումարը: