Ազգային ժողովի չորս ոչ իշխանական խմբակցությունները այսօր Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ դիմում փոխանցեցին Սահմանադրական դատարան:
Դիմումի հանձնումը ուղեկցվեց երթով․«Դ!եմ ենք պարտադիրին» նախաձեռնության անդամները Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի Սահմանադրական դատարան: Երթը, որին միացել էին նաև խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես, ՀՅ Դաշնակցություն և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները, գլխավորում էին ոչ թե պատգամավորները, այլ հենց ակտիվիստները: Այսպիսով՝ բողոքի այս ակցիայի մասնակիցները ևս մեկ անգամ շեշտեցին, որ բողոքը ոչ թե կուսակցական, այլ սոցիալական արդարությունը վերականգնելու պայքար է:
Ակտիվիստ Դավիթ Խաժակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սահմանադրական դատարանը պարտավոր է գոնե պարզաբանում տալ օրենքում առկա խնդիրների վերաբերյալ:
«Մենք վստահ ենք, որ դա հակասահմանադրական է և բազմաթիվ իրավաբաններ և պատգամավորները հաստատում են դա», - հայտարարեց ակտիվիստը:
Նախքան երթի մեկնարկը Ազատության հրապարակում ելույթներով հանդես եկան օրենքին ընդդիմացող պատգամավորներից մի քանիսը: ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուսատմյանն իր ելույթում համակարգը որակեց «աղետալի», ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ կարևորեց այն, որ բողոքին միանում են նաև այն մարդիկ, որոնց վրա չի տարածվում օրենքը, քանի որ ցանկալի արդյունքին հասնելու ճանապարհը հենց դա է:
Պատգմավորներից բացի այստեղ էին նաև ընդդիմադիր կուսակցությունների այլ ներկայացուցիչներ: Մասնավորապես, «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը մտահոգիչ համարեց այն, որ օրենքի շուրջ դժգոհության ալիքը ուշացմամբ է բարձրացվում: Հիշեցնենք՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը Ազգային ժողովն ընդունել է 2010 թվականին:
ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանն էլ վստահեցնում էր, որ աշխարհի ոչ մի երկրում օրենքն այսպիսի պայմաններով չի գործում․ բերվում է Չիլիի օրինակը, սակայն տնտեսագետ Խաչատրյանը վստահեցնում է, որ Չիլիում պարտադիր կուտակային համակարգի մասնակիցները ազատվել են եկամտահարկ վճարելու պարտականությունից:
Ելույթներից հետո մեկնարկեց երթը, ակտիվիստները, դոփելով շարժվեցին դեպի Սահմանադրական դատարան: Բազմամարդ երթի մասնակիցները գերագույն դատական ատյանից պահանջում են քննարկել Ազգային ժողովի ընդունած օրենքի սահմանադրականությունը:
Սահմանադրական դատարանի շենքի դիմաց ակտիվիստներին սպասում էր ոստիկանական պատը: Արդարություն պահանջելով այս կառույցից՝ ակտիվիստները նախքան նամակի հանձնումը բարձրախոսով ընթերցեցին այն: Շենքի դիմաց հավաքված քաղաքացիներին ընդառաջ դուրս եկավ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը: «Ազատության» այն դիտարկմանը, թե Հանրապետության նախագահի ելույթից հետո, երբ նա իր դրական վերաբերմունքը հայտնեց պարտադիր կուտակային օրենքի վերաբերյալ, արդյոք Սահմանադրական դատարանը ճնշում չի զգա իր վրա՝ որոշում կայացնելիս, Հակոբյանը պատասխանեց․ - «Սահմանադրական դատարանը օրենքով սահմանված կարգով իր լիազորությունների շրջանակում քննության կառնի և՛ դիմումը, և՛ այսօր տրված հայտարարությունը: Այսօր ես տեղյակ չեմ ինչ ճնշման մասին է խոսքը»:
Անկախ ՍԴ կայացնելիք որոշումից՝ օրենքի ընդդիմախոսները պատրաստվում են մինչև վերջ պայքարել այն ետ կանչելու համար: Ընդդիմադիր պատգամավորները պատրաստ են օգտագործել օրենքով սահմանված բոլոր միջոցները, հանրաքվեի կազմակերպումից մինչև համազգային գործադուլ։ Մեզ հետ զրույցում ակտիվիստները նույնպես պնդեցին՝ պայքարելու են մինչև օրենքի կասեցումը: