Հանձնաժողովը, ըստ պաշտոնական բացատրության՝ ստեղծվել էր քննարկելու ոլորտի խնդիրներն ու սակագնի հարցը։ Այնինչ, ինչպես նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող»-ի ներկայացուցիչ Բաբկեն Պիպոյանը, չսպասելով իրենց եզրակացությունը՝ այսօր արդեն քաղաքապետն ու փոխքաղաքապետը խոսում են սակագնի բարձրացման անխուսափելիության մասին։
«Ես որպես հանձնաժողովի անդամ ասում եմ՝ անխուսափելի թանկացման մասին խոսք դեռևս չի եղել հանձնաժողովում։ Բոլոր նրանք, ովքեր հանձնաժողովում խոսում են անխուսափելի թանկացման մասին, տրասպորտային ոլորտը լավ չեն պատկերացնում», - ասաց Պիպոյանը։
Նրա խոսքով՝ իրենք մանրակրկիտ ուսումնասիրություններից, հաշվարկներից, պահեստամասեր ներկրող ընկերությունների հետ զրույցներից հետո բոլորովին այլ թվաբանություն են պարզել. գծատերերի հինգ տոկոս շահույթը ապահովված է նույնիսկ այսօրվա 100 դրամ սակագնի դեպքում։ Այս կարծիքը, սակայն, հանձնաժողովի 36 անդամներից ընդամենը մեկն է պաշտպանում, մյուսները քվեարկում են` շատ հաճախ անգամ առանց հաշվարկներին ծանոթանալու։
«Նմանատիպ հանձնաժողովում, որը հանրությանը ոչինչ չասող հանձնաժողով է, մենք անելիք չունենք և կոչ ենք անում մյուս անդամներին ևս վարվել այդպես», - փոխանցեց Պիպոյանը։
Տարոն Մարգարյանի ստեղծած հանձնաժողովում Պիպոյանի միակ համախոհը՝ Արմեն Պողոսյանը նույնպես փաստում է, որ ոլորտը կարգավորող արդյունավետ կառույց ստեղծելու, բոլորին հավասար դաշտ բերելու փոխարեն այստեղ ընդամենը մանր-մունր հարցեր են քննարկվում՝ սկսած երթուղայինների մարտկոցներից մինչև քսայուղեր։ Հիմնական խնդիրներին, սակայն, ավելի քան մեկ ամիս է՝ այդպես էլ հերթ չի հասնում։
«Ինքս էլ արդեն հակված եմ հրաժարվելու, քանի որ 2-ով ենք 36-ի մեջ, այդ երկուսը մասնակից լինել կամ չլինելու դեպքում էապես վիճակը չի փոխում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պողոսյանը։
Հիշեցնենք, որ ուղեվարձի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստներն ու ավագանու ընդդիմադիր անդամները ի սկզբանե բոյկոտել են այս հանձնաժողովը։ «Բարեւ Երևան»-ը նույնիսկ անվստահություն էր հայտնել՝ փաստելով, որ կառույցում հիմնականում իշխող Հանրապետականի ներկայացուցիչներ են, ովքեր պարզապես նպատակ ունեն հիմնավորել թանցակման մասին քաղաքապետի որոշումը:
Մինչ քաղաքապետարանը մեկը մյուսին հաջորդող հայտարարություններով փորձում է պատրանք ստեղծել, թե թանկացումը խնդրի լավագույն լուծումն է, երևանցիները դեռ այս հեռանկարի հետ չեն հաշտվում։ «Ազատության» հետ զրույցներում նրանք նշում են, որ 100 դրամից ավելի տրանսպորտի համար վճարել չեն պատրաստվում։ Հավելում են, որ ամեն ինչ թանկացել է, իսկ աշխատավարձերը նույն են մնացել և 40 հազար դրամ աշխատավարձի պարագայում չեն պատրաստվում օրվա մեջ նվազագույնը 400 դրամ տրանսպորտի համար վճարել։