Կոմիտաս 5 և հարակից շենքերի բնակիչներին այսօր դարձյալ հաջողվեց կանխել շինարարության վերսկսումը: Տասնյակ երևանցիներ առավոտից փակել էին շինհրապարակ տանող մուտքը՝ թույլ չտալով բանվորներին դարպասներից ներս անցնել:
Բնակիչները աթոռներ, նույնիսկ բազմոց են տեղադրել շինհրապարակի մուտքի մոտ և այստեղ շուրջօրյա հսկողություն են իրականացնում:
Չնայած բնակիչների դժգոհությանը՝ Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ով այժմ ղեկավարում է Կառավարությանն առընթեր Ճարտարապետության պետական կոմիտեն, պնդում է, թե երևանցիների կարծիքը հաշվի առնվել է, ինքն անձամբ է մի քանի անգամ հանդիպել այս բնակիչների հետ:
«Բազմաթիվ անգամներ բնակիչների հետ շատ նորմալ քննարկումներ․․․ պատրաստված մարդիկ էին, տեղյակ․․․ արդյունքում, այնքան, ինչքան որ մենք տվել ենք առաջադրանք, իջեցրել ենք բարձրությունը մինչև 24 մետր, որը մոտ 7 հարկ է բարձրությունը, և հեռացրել ենք հանդիպակաց շենքից ևս, եթե չեմ սխալվում, 7-7.5 մետր հեռավորության վրա: Այդ համաձայնությամբ տրվել է առաջադրանք նախագծողներին: Արդեն նախագիծը, երբ որ քաղաքապետարան են ներկայացրել, այդ ընթացքում ես, ճիշտն ասած, տեղյակ չեմ», - ասում է Նարեկ Սարգսյանը:
Արձագանքելով դիտարկմանը, թե այս նախագիծը ևս չի գոհացնում բնակիչներին, Նարեկ Սարգսյանն ասաց, որ Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետը այս օրերին դարձյալ քննարկումներ է անցկացնում կառուցապատողի հետ, որի արդյունքում շենքը կփոքրանա նաև կողային հատվածից:
Կոմիտաս 5-ի շինհրապարակում բողոքող բնակիչները, մինչդեռ, պնդում են, որ բնակիչների համաձայնություն չի եղել, իրենք ոչ մի 7 հարկանի շենքի նախագիծ չեն տեսել: Նրանք պնդում են, որ ստիպված են եղել դիմել բողոքի այժմյան ակցիաներին, որովհետև այլ դեպքում ոչ ոք իրենց չէր լսելու և իրենց կարծիքը հաշվի չէին առնվելու:
Կառուցվող շենքի սեփականատեր Էդվարդ Աբրահամյանը նախօրեին մեզ հետ զրույցում պնդեց, որ չի հրաժարվելու շենքը կառուցելու մտադրությունից: Բնակիչների դժգոհությունը նա անհիմն է գնահատում, պնդելով, որ «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնությունն է քաղաքականացնում հարցը: