Մատչելիության հղումներ

Տարոն Մարգարյանը դատապարտում է ընտրակեղծիքները


Տարոն Մարգարյանը քվեարկում է Երեւանի ավագանու ընտրություններում, 5-ը մայիսի, 2013թ.
Տարոն Մարգարյանը քվեարկում է Երեւանի ավագանու ընտրություններում, 5-ը մայիսի, 2013թ.
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քվեարկեց Ավան վարչական շրջանում տեղակայված 1/17 ընտրատեղամասում։ Ընտանիքի ուղեկցությամբ եկած քաղաքապետին դիմավորեց Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը։

Քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանն ասաց՝ պատկերացնում է «ավելի լավ Երեւան»։

«Վստահ եմ՝ հաջորդ տարիներին կլինի նաեւ երեւանցիների երազած մայրաքաղաքը», – հավելեց նա։

Այն դիտարկմանը, որ արդեն իսկ տեղեկություններ կա ՀՀԿ–ն ընտրակաշառք է բաժանվում եւ հենց իր քվեարկած տեղամասում անձնագրում դրված կնիքը ցնդել է, Մարգարյանը պատասխանեց, որ դատապարտում է ընտրակաշառքների փաստերը եւ խորհուրդ տվեց դիմել պատկան մարմիններին։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպիսի ավագանի է ցանկանում տեսնել ընտրությունների արդյունքում, գործող քաղաքապատետը պատասխանեց. - «Հին կազմից էլ դժգոհ չեմ: Նորմալ եմ համարում` երեւանցիները որ կազմին էլ կընտրեն»:

«Պատկերացնում եմ ավելի լավ Երեւան եւ վստահ եմ, որ հաջորդ տարիներին երեւանցիները կունենան իրենց ուզած Երեւանը», - հայտարարեց Տարոն Մարգարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG