Մատչելիության հղումներ

Հայաստանից արտագաղթողները աշխատանք են որոնում


Ազգագրագետ Աղասի Թադեւոսյանը, խոսելով արտագաղթի մասին նշեց, որ դա Հայաստանի բնակիչների բնական արձագանքն է իշխանության վարած քաղաքականությանը եւ այդ քաղաքականության հետեւանքով ստեղծված իրավիճակին:

«Հայաստանից արտագաղթում են այլ երկրներում իրացման տեսանկյունից պահանջված կապիտալ ունեցող անհատները, եւ այդ կապիտալը ներդրվում է այլ տնտեսությունների մեջ՝ նպաստելով այլ երկրների զարգացմանը», - ասաց Աղասի Թադեւոսյանը:

Ըստ նրա` մեր պետությունում չի գնահատվում մարդկային ռեսուրսը, որն անտեսված է երկրի զարգացման ռազմավարական ծրագրերում:

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը նշեց, որ արտագաղթում են ակտիվ աշխատանքային վերարտադրական տարիքի մարդիկ եւ հավելեց, որ դժվարանում է «կառուցողական» եւ «զարգացմանը միտված» անվանել այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել երկրում վերջին 20 տարիների ընթացքում:

Անդրադառնալով ժողովրդագրական իրավիճակին` Եգանյանը նշեց, որ մի քանի տարի առաջ արձանագրված ծնելիության աճը չէր կարող հիմք հանդիսանալ կարծելու, որ հաղթահարում ենք ծնելիության առումով նկատվող բացասական միտումները: Արդեն անցյալ տարվա տվյալները վկայեցին, որ այդ տարիների ծնելիության աճը զուտ ժամանակավոր երեւույթ էր:

«Վերջին 5-6 տարիների ընթացքում ծնող տարիք էր մտել 80-ականներին ծնված ավելի մեծաթիվ սերունդը: Նրանք շատ էին, եւ, բնականաբար, շատ երեխաներ էին ծնվում, իսկ ծնելիության հաճախությունը չէր փոխվել: Իսկ անցյալ տարի արձանագրվեց ծնելիության բացարձակ թվի նվազում, եւ սա լինելու է տեւական երեւույթ, քանի որ ծնող տարիք են մտնում 90-ականներին ծնված փոքրաքանակ սերունդները», - ասաց Ռուբեն Եգանյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:44 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG