Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի օրը ասաց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, ՀԱԿ-ը պատրաստակամություն է հայտնում ազատ, արդար ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքական ուժերի հետ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող միասնական պլատֆորմ մշակել:
«Կան ակնհայտ փոփոխություններ, որոնք կիսում են բոլոր ուժերը: Օրինակ, ես վստահ եմ, որ բոլորն էլ հասկանում են, որ մեծամասնական համակարգը դա մի ահավոր մաֆիոզ, կոռուպցիոն տարր է բերում մեր ընտրություններին: Վստահ եմ, որ, օրինակ, պառլամենտում ներկայացված ե'ւ «Ժառանգություն»-ը, ե'ւ Դաշնակցությունը նույնպես այդ դիրքորոշման են, որ այդ մեծամասնական համակարգը պետք է չեղյալ համարվի, եւ ընտրությունները այսօրվա Հայաստանում պետք է անցկացվեն բացառապես համամասնական տարբերակով», - նշեց Զուրաբյանը:
Նա նաեւ վստահություն հայտնեց, թե ճիշտ է մատների թանաքոտմանն անցնելը` «բազմակի քվեարկությունը վերացնելու նպատակով». - «Վստահ եմ, որ իրենք [«Ժառանգություն»-ը եւ ՀՅԴ-ն] դեմ չեն լինի, որ բոլոր տեղամասերում տեղադրվեն վիդեոկամերաներ, որոնք ամբողջ պրոցեսը կնկարահանեն: Վստահ եմ, որ իրենք էլ են շահագրգռված, որ այն 500 հազար կամ ավելի մարդկանց ցուցակը, որ այսօր կա ընտրական ռեգիստրում, որը վաղուց պետք է մաքրված լիներ, մաքրվի»:
Հարցին, թե որտեղ են հնչելու նշված առաջարկները, Զուրաբյանը արձագանքեց. - «Եթե լինի ընդհանուր պլատֆորմ, այդ ընդհանուր պլատֆորմով այդ հարցը հնարավոր է բարձրացնել պառլամենտում եւ հասնել օրենսդրական փոփոխությունների: Բնականաբար պետք կլինեն նաեւ ճնշումներ իշխանության վրա, բայց այդ ճնշումները շատ ավելի էֆեկտիվ կլինեն, եթե լինի համաձայնեցված ընդհանուր մի պլատֆորմ, որը շահի նաեւ միջազգային հանրության աջակցությունը»:
Հարցին, թե արդյոք սա կարելի դիտարկել որպես առաջարկություն միայն ընդդիմադիր դաշտին, ՀԱԿ-ի համակարգողը արձագանքեց. - «Ես կարծում եմ, սրա մեջ շահագրգռված են խորհրդարանական ընդդիմությունը, ինչու չէ` միգուցե ԲՀԿ-ում եւ Հանրապետական կուսակցությունում նույնպես կարող են գտնվել ուժեր, որոնք հասկանում են, թե ինչքան կարեւոր է Հայաստանում ի վերջո անցկացնել ազատ եւ արդար խորհրդարանական ընտրություններ»:
Իսկ հարցին` հանդիպե՞լ են արդեն խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին, թե դա ընդամենը առաջարկ է, Զուրաբյանը պատասխանեց. - «Սա առաջարկ էլ չէ: Սա ընդամենը մեր կողմից արտահայտված պատրաստակամություն է: Իսկ դրանից հետո, կախված արդեն արձագանքներից, կախված այլ քաղաքական ուժերի մոտեցումներից, բնականաբար, մենք պետք է մտածենք նրա մասին, որ կառուցենք ինչ-որ գործընթաց, որը բերի նման պլատֆորմի մշակմանը: Առայժմ երեւի վաղ է դրա մասին խոսել, բայց կարծում եմ, որ ինչ-որ ժամանակ հետո կարելի է նաեւ սկսել արդեն պրակտիկ քայլեր այդ ուղղությամբ»:
Նրա խոսքով, պլատֆորմը պետք է ձեւավորվի հավասարության սկզբունքով, պետք է ներառի շահագրգիռ ուժերի համար ընդունելի բոլոր առանցքային դրույթները. - «Մենք բացարձակապես որեւէ քաղաքական ամբիցիա չունենք դառնալու այդ պրոցեսի առանցքը, կամ կազմակերպելու այդ պրոցեսը Կոնգրեսի շուրջը: Մենք պատրաստ ենք այնպիսի մի գործընթացի, որում շահագրգիռ քաղաքական ուժերը հավասարապես համագործակցեն եւ հանդես գան ընդհանուր մի պլատֆորմով»:
Զուրաբյան շատ կարեւոր է համարում, որ այդ առաջարկները «մեծաքանակ չլինեն». - «Կարեւոր է, որ լինեն առանցքային մի քանի առաջարկ, որոնք պետք է ընտրված լինեն այն սկզբունքով, որ ապացուցեն, որ եթե իշխանությունը չի ընդունում այդ առաջարկները կամ դրանցից գոնե մի քանիսը, նշանակում է, որ իշխանությունները պատրաստ չեն արդար ընտրությունների եւ նորից ցանկանում են կեղծել ընտրությունները»:
Հիշեցնենք, Ընտրական օրենսգրքի հերթական փոփոխությունների ժամանակ այս տարվա մարտին Դաշնակցությունը չմիացավ կոալիցիոն նախաձեռնությանը, ներկայացրեց այլընտրանքային նախագիծ, որտեղ կողմ էր տեսանկարահանմանն ու ընտրացուցակների հրապարակմանը, ինչպես նաեւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելուն: Այդ նախագիծը մերժվեց:
Իսկ նոյեմբերի վերջին Հայաստանի նախագահին 15 կետանոց նամակով դիմեց «Ժառանգության» առաջնորդը: Րաֆֆի Հովհաննիսյանի գնահատմամբ, եթե նախագահը իսկապես ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու ցանկություն ուներ, ապա պետք է կատարեր մի շարք քայլեր, այդ թվում` լուծեր քաղաքացիների մատների թանաքոտման, նրանց ցուցակների հետընտրական հրապարակման հարցերը: Այս նամակին հետեւեց Սերժ Սարգսյանի խիստ մերժումը:
«Ժառանգության» ղեկավար ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ պլատֆորմի վերաբերյալ Կոնգրեսի կողմից առաջարկ` պատշաճ ընթացակարգով, նամակով, չի եղել:
«Եթե տեսնենք, որ նպատակի ուղղությամբ համատեղ քայլեր հնարավոր է իրականացնել, բնականաբար, «Ժառանգություն»-ը միշտ գործուն մասնակցություն է ունեցել համատեղ նպատակների իրականացմանը… Եթե քննարկումների արդյունքում համատեղ պլատֆորմ գտնվի, կարծում եմ, կարելի է [համագործակցել]», - ասաց Մարտիրոսյանը: