Մատչելիության հղումներ

«Քանի դեռ խնդիրը չի լուծվել, սահմանում միշտ անհանգիստ է լինելու»


Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանում է լրագրողների հարցերին: Գավառ, 26-ը նոյեմբերի, 2011թ.:
Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանում է լրագրողների հարցերին: Գավառ, 26-ը նոյեմբերի, 2011թ.:

Նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը մեկնաբանել է վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:

«Քանի դեռ խնդիրը չի լուծվել, սահմանում միշտ անհանգիստ է լինելու: Բայց մեր ցանկությունն է, որպեսզի այդ անհանգիստ վիճակը մարդկային զոհերի պատճառ չդառնա: Գիտեք, որ վերջին մի քանի օրվա ընթացքում երկու զինվորի կորուստ ունեցանք, եւ մեր զինվորների մահը, այդ երկու զինվորի կորստի մեղքն ամբողջությամբ ընկնում է Ադրբեջանի իշխանությունների վրա: Եվ նաեւ նրանց բանակի հետագա կորուստների պատասխանատուներն էլ են իրենք, որովհետեւ մեզ համար մեր զինվորի կյանքը չափազանց թանկ արժե: Կարծում եմ, որ գնալով այս անհանգիստ վիճակը կմեղմվի, որովհետեւ դա մեր ցանկությունն է, որովհետեւ տրամաբանությունը դա է հուշում, որովհետեւ մարդկային բանականությունը դա է պահանջում», - նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Գավառի նորաբաց բժշկական կենտրոնում ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահն անդրադարձել է նաեւ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կոչին` ազատ, արդար ընտրությունների առաջարկություններով:

«Ցավոք, այդ հայտարարությունն արված է ոչ թե սրտի ցավով եւ ոչ թե նպատակ ունենալով բարելավելու մեր քաղաքական գործընթացները, կոնկրետ՝ ընտրությունների կազմակերպումը, այլ ուղղակի նպատակ ունի վարկաբեկելու սկսված գործընթացը», - ասել է նախագահը: - «Ուզում եմ շեշտել, որ վերջին երկու ընտրությունները՝ ե'ւ նախագահական, ե'ւ խորհրդարանական, միջազգային դիտորդների կողմից գնահատվեցին որպես միջազգային չափանիշներին հիմնականում համապատասխանող ընտրություններ: Եվ մեր նպատակն է, որպեսզի այդ «հիմնականում» բառը հանվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG